«Եթե այս իշխանությունը կշարունակի նախկինների սրիկա վարվելակերպը, էլի ես նույն ապստամբն եմ»

«Եթե այս իշխանությունը կշարունակի նախկինների սրիկա վարվելակերպը, էլի ես նույն ապստամբն եմ»

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում շարունակվում է «Սասնա ծռեր» զինված խմբի 10 անդամի գործով դատական նիստը: 

Այսօրվա նիստին խոսքով հանդես եկավ խմբի անդամներից Պավել Մանուկյանը. նա եւս մեկ անգամ շեշտեց, որ Արմեն Բիլյանը պատահական կրակոցի հեղինակը չէ.  «Պարոն Բիլյանն այդ պատահական կրակոցի հետ կապ չունի, բայց մնում է կալանքի տակ: Ես ճշմարտությունն եմ ասել, ես ոչ վախեցել եմ ապստամբությունից, ոչ մահվանից, դատարանում ես  հայտարարել եմ, եթե հարկ լինի, եթե այս իշխանությունը կշարունակի նախկինների սրիկա վարվելակերպը, էլի մնում եմ նույն ապստամբը»:

Մանուկյանի ելույթից հետո խոսեց նաեւ Բիլյանը. «Արմեն Բիլյանն արմատներով այնտեղից է, որտեղից տղամարդիկ ոչ փախնում են, ոչ վախենում են: Արմեն Բիլյանն էն տղեն ա, որ ապստամբել ա, հարկ լինի էլի ա ապստամբելու, ով կնեղացնի հայ ժողովրդին: Այս դատարանում 37 թիվը չի»: