Այսօր թվով 7 երթուղի գիծ դուրս չի գա

Այսօր թվով 7 երթուղի գիծ դուրս չի գա

Այսօր՝ ապրիլի մեկին, Երևանի կանգառները լեփ-լեցուն էին մարդկանցով, ովքեր դժգոհում էին մի քանի երթուղիներից, որոնք այսօր չեն աշխատելու։ Մեր տեղեկություններով՝ գծից դուրս են եկել թիվ 10, 20, 65 և մի քանի այլ համարի երթուղիներ։ 

Քաղաքապետարանի լրատվության վարչությունից Hrapark.am-ին տեղեկացրին, որ խոսքը թվով 7 երթուղիների մասին է, որոնք նախապես պլանավորված ապրիլի 3-ի փոխարեն երթուղիներ դուրս կգան վաղվանից՝ ապրիլի երկուսից: Հիմա հենց դրանով են զբաղված: Դրանցից 2-ը կսպասարկվեն նոր «Ժոնգ Տոնգներով», մյուսները՝ նոր փոքր դասի ավտոբուսներով։ 

«Խնդիրը վաղվանից կկարգավորվի, ուղղակի մասնավոր երթուղիները, որոնք դուրս են գալիս ու փոխարինվելու են մեր մեքենաներով, չէին կարող ամսի մեկից դուրս չգալ: Բայց վաղվանից այլընտրանքները մեր կողմից կմտնեն։ Այսօր ճիշտ է՝ քիչ թե շատ կարող է որոշակիորեն լարվածությոյն լինի, վաղվանից ամեն ինչ կընկնի հունի մեջ»,- ասացին Քաղաքապետարանի լրատվության վարչությունից։