Ռուսաստանում առաջարկել են ռուբլի չտալ Հայաստանին 

Ռուսաստանում առաջարկել են ռուբլի չտալ Հայաստանին 

Ռուսական ՎՏԲ բանկի խորհրդի նախագահ Անդրեյ Կոստինն առաջարկել է «փակել ռուբլու՝ արտերկիր արտահանման սողանցքները»։

«Պարզապես պետք է հասկանալ, որ մենք խաղաղ ժամանակ չենք ապրում։ Մեզ պետք են մի քանի լրացուցիչ գործողություններ (ռուբլուն աջակցելու համար), ի հավելումն նրան, ինչին մենք սովոր ենք։ Օրինակ, սողանցքները մնում են:

Ենթադրենք՝ որոշել եք գումար փոխանցել արտասահման. սահմանափակումներ են մտցվել ամսական 1 միլիոն դոլարի չափով, բայց ռուբլով կարող եք փոխանցել այնքան, որքան ցանկանում եք: Ի՞նչ կլինի հետո։ Մեկ միլիարդ եք փոխանցել Հայաստան, և այն անմիջապես վերադարձվում է դոլարի տեսքով։ Այս հնարավորությունը, օրինակ, պետք է փակել»,- ասել է նա։