Դրական ազդակներ Թուրքիային, նաեւ Ռուսատանին, եթե…

Դրական ազդակներ Թուրքիային, նաեւ Ռուսատանին, եթե…

Գուցե, նման սպաների և գեներալների պակասությունը կամ իսպառ բացակայությունն է, որ ողբերգական զարգացումների է հասցրել ինչպես Ռուսաստանում, այնպես էլ Հայաստանում և, ընդհանրապես, հետխորհրդային տարածաշրջանում:

«Комсомольская правда»-ի 2021 թվականի հոկտեմբերի 7-ի համարում տեղ գտած «Турция строит новую империю под носом у России» հոդվածում (https://www.kp.ru/daily/28340/4485746/) արտացոլ­ված դատողությունները համընկ­նում են Կրեմլի տեսակետին կամ, որն էլ ավելի սարսափելի է` այդ հոդվածով հրա­­պարակայնացվել է Կրեմլի տեսակետը:

Հոդվածի հեղինակը՝ Էդվարդ Չեսնոկովը պատահական լրագրող կամ փոր­ձագետ չէ, այլ մի­ջազգային քաղաքականության բաժնի խմբագրի տեղակալն է: Ոչ լա­վատեղյակներին արժե իմանալ, որ խորհրդային տարիներից այս պարբերականը հատուկ դիրք է զբաղեցրել մեդիադաշտում և վայելել է ու, կարելի է ասել, մինչ օրս վա­յելում է բարձրագույն ղեկավարության, համապատասխան կոմպետենտ կառույց­ների հովանավորությունը:

Ուրեմն այսպես, առաջ անցնելով, ցիտենք հոդվածի վերնագիրն ու վերջաբանը.
վերնագիր. «Турция строит новую империю под носом у России»:
վերջաբան. «Поэтому туркам волей-неволей придется делать цивилиза­цион­ный выбор. И будущее их национального проекта зависит от парт­нерства с Россией. Вопрос лишь — понимают ли это в Анкаре и Стамбуле?»

Ակամայից հենց ռուսերենով արձագանքեցի.  «Ну, нужно быть крупным идиотом, чтобы не понять, что для реализации национального проекта, Турции необходима «крыша», а кроме России, видите-ли, больше некому крышовать».

Այլ դեպքում, գուցե, թուրքերը ջարդեին Չեսնոկովի գլուխը՝ իրենց անհաս­կացողի տեղ դնելու համար: Այ, իբրև թե միջազգային հարցերում մասնագիտացած ընկեր, ձեր հոդվածի բովանդակությունից, ինչպես նաև առնվազն վերջին 100 տարիների պատմությունից բխում է, որ նրանք լավ էլ հասկանում են, բայց, դրանով հանդերձ, չեն պատրաստվում լիզել ռուս զինվորի սապոգը, այլ, հակառակը, մեընդմերթ սպա­նում են «ռուս զինվորին» (Су-24-ի օդաչու Օլեգ Պեշկովին, դեսպան Անդրեյ Կառլովին…) Ու, չնայած դրան, Ռուսաստանը փրկում է Էրդողանի կյանքը՝ Թուրքիայում հե­ղաշրջման փորձի ժամանակ: Էլ չասենք, եթե Ռուսաստանի աջակցությունը չլիներ, 100 տարի առաջ Թուրքիան կլիներ մի փոքր պետություն, քրդերը կունե­նա­յին իրենց պետությունը, գուցեև՝ Արևմտյան Հայաստանը միանար Արևելյան Հայաստանին: Բայց, դա այլևս պատմություն է: Այն ժամանակ հայերը մի բարի պտուղ չեն եղել, այժմ՝ նույնպես…

Խնդիրն այլ է: Ստացվում է, որ եթե Թուրքիան կատարի «цивилиза­цион­ный выбор», հասկանա, որ Ռուսաստանի հետ գործընկերությունից է կախված նրա «ազգային մեծ գաղափարի»՝ մեծ Թուրանի ձևավորումը, ապա Ռուսաստանը պատրաստ է համակողմանի աջակցել նրան: Այսինքն, խոսքը վերա­բե­րում է Էրդողանի՝ 2016 թվականի հետևյալ հայտարարությանն աջակցելուն. «Բացի մեր երկրի 79 միլիոն բնակիչներից, կան էլի միլիոնավոր եղբայրներ…Մեր հետաքրքրությունների ոլորտում են Իրաքը, Սիրիան, Լիբիան, ուկրաինական Ղրիմը (այդպիսով «թքելով» Ռուսաստանի վրա. Ղրիմն այդ ժամա­նակ միացել էր Ռուսաստանին-Գ.Վ.), Ղարաբաղը, Ադրբեջանը, Բալկան­ները…Բազմաթիվ պատմաբաններ համարում են, որ Թուրքիայի սահ­մաններում պետք է լինեն Կիպրոսը, Հալեպը, Մոսուլը, Էրբիլը, Կիրկուկը, Բաթումին, Սալոնիկը, Վառնան, Արևմտյան Թրակիան և Էգեյան ծովի կղզիները»: 

Հիմա, ըստ հայերի, «բազմաթիվ պատմաբաններն» ինչպե՞ս են հա­մարում, արդյոք, պե՞տք է աջակցել Թուրքիայի ազգային մեծ գաղափարի իրա­գործմանը և սիրաշահել Ռուսաստանին, որպեսզի Թուրքիան հուսախաբ չլինի իր «цивилиза­цион­ный выбор»-ի մեջ և Սյունիքը նվիրաբերել ռուս-թուրքական գործըն­կերության զարգացմանը:  

Գուցե, անհրաժեշտ է ա՞յլ ազդակներ ուղարկել Թուրքիային և Ադրբեջանին, որպեսզի նրանք ճնշում չգործադրեն մեր միակ դաշնակցի՝ Ռուսաստանի վրա:

Այդպիսի ազդակներից մեկը կարող է լինել ժամերի ընթացքում ազերիների հրոսակախմբերը դուրս շպրտելը ՀՀ տարածքից: Մյուս ռազմավարական ազդակը կարող է լինել այն, որ Հայաստանը երբեք չի հրաժարվի Արևելյան Հայաստանի ամբողջ տարածքի վրա ինքնիշխանություն հաստատելու մտադրությունից (ինչով ինքնաբերաբար կվերանա Նախիջևանի արհեստածին հիմնախնդիրը), ինչպես որ չի հրաժարվելու պահանջատիրությունից, որը հիմնա­կանում ենթադրում է Արևմտյան Հայաստանի նկատմամբ հայերի ինքնիշ­խանութ­յան հաստատմանը և ցեղասպանության զոհերի փոխհատու­ցումներին:

Գագիկ վարդանյան
Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր