Լևոն Քոչարյանի փաստաբանը մանրամասներ կներկայացնի

Լևոն Քոչարյանի փաստաբանը մանրամասներ կներկայացնի

Լևոն Քոչարյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հարգելի լրագրող գործընկերներ, ուզում եմ Ձեզ տեղեկացնեմ, որ վաղն առավոտյան, հանդես կգամ մամուլի ասուլիսով, որում կանդրադառնամ Լևոն Քոչարյանի քրեական գործի մի շարք հանգամանքների։

Կներկայացնեմ տեղի ունեցած ակնհայտ խախտումների, ապօրինի կալանքի ու քրեական գործի ընթացքի վերաբերյալ մանրամասները:
Ասուլիսը տեղի կունենա հոկտեմբերի 12-ին, ժամը 11։00-ին Կոնգրես հյուրանոցի սրահում:

Հրավիրում եմ լուսաբանման»։