Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսների դեմ․ ԵՄ-ի որոշումից դժգոհ է

Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսների դեմ․ ԵՄ-ի որոշումից դժգոհ է

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրամանագրով՝ ուժի մեջ են մտել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումները ռուսների դեմ նոր պատժամիջոցների վերաբերյալ։ Այս մասին նախագահը հայտարարել է իր երեկոյան տեսաուղերձում։

«Այսօր մեր պետությունը պատժամիջոցների վերաբերյալ նոր որոշումներ ունի այն անձանց նկատմամբ, ովքեր ներգրավված են կամ օգնում են Ռուսաստանին ռազմական գործողություններ վարել։ Ես երեք հրամանագիր եմ ստորագրել Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումների կատարման վերաբերյալ»,- գրել է Զելենսկին Telegram-ում։ 

Նրա խոսքով՝ սահմանափակումները կվերաբերեն սպորտի ոլորտի ներկայացուցիչներին և «նրանց, ովքեր օգնում են Ռուսաստանում վարձկան կառույցներ պահել»։
Ավելի վաղ Զելենսկին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանի 200 ներկայացուցիչների նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։ Ցուցակում ընդգրկված են ռուսական «Ռոսատոմ» պետական ​​կորպորացիայի թոփ-մենեջերները։ 

Ուկրաինայի նախագահը դժգոհ է մնացել նաեւ պատժամիջոցների տասներորդ փաթեթից, որը ԵՄ երկրները ներկայացրել են փետրվարի 25-ին։