Ինչպես հաղթահարել COVID-19-ը տանը․ խորհուրդներ բժիշկ իմունոլոգից

Ինչպես հաղթահարել COVID-19-ը տանը․ խորհուրդներ բժիշկ իմունոլոգից

Բժիշկ-իմունոլոգ Վլադիմիր Բոլիբոկը կարծում է, որ կորոնավիրուսով կրկնավարակման հնարավորությունը բացառված չէ նույնիսկ այն դեպքում, եթե մարդու մոտ նույնիսկ հակակորոնավիրուսային իմունիտետ կա։ Մասնագետը նշում է, որ տանը այն հաղթահարելու համար, նախ պետք է ուշադրություն դարձնել սննդակարգին։ Մասնավորապես, պետք է սննդակարգում ներառել մթերքներ, որոնք պարունակում են մեծ քանակությամբ հակաօքսիդանտներ։ VM.ru-ի հետ զրույցում նա նկատել է, որ հակաօքսիդանտներով հարուստ սնունդը օգտնում է վերականգնել հակաբորբոքային նյութերի բալանսը օրգանիզմում եւ նվազեցնել բորբոքային ռեակցիաները։ Կորոնավիրուսի հաղթահարումից հետո արդեն կարեւոր է, որպեսզի օրգանիզմը միանգամից չմտնի ծանրաբեռնվածության տակ։

Այս առումով կարեւոր է, որպեսզի աշխատանքային պարտականությունների կատարումն էլ մարդը սկսի կատարել աստիճանաբար, լինի դա մտավոր կամ ֆիզիկական պարտականություն աշխատանքի ընթացքում։