Սխալ, որը չեն նկատում

Սխալ, որը չեն նկատում

Տասը օրից ավելի է՝ 11 քաղաքական ուժ պայքարում է Ազգային ժողովում տեղ ունենալու համար: Բոլորը, այդ թվում նաև ռեյտինգային ընտրակարգով առաջադրվածները խոսում են ամեն ինչից՝ անվտանգություն, արտաքին հարաբերություններ, սոցիալական բարեկեցություն, ներգաղթ… 


Բոլորը պնդում են, թե իրենք են միակն ու անկրկնելին, թե՝ իրենց վստահելու դեպքում 30 տարվա գաղջը երկրից կվերանա, կյանքի որակը կլավանա, կաշառակերություն ու կոռուպցիա չի լինի: Բայց ոչ մեկը չի խոսում սահմանադրությամբ պետական հռչակված հայոց լեզուն անաղարտ պահելու, հեռուստա և ռադիոեթերները օտարամուտ բառերից ու օտար առոգանությունից մաքրելու մասին:

Տևական ժամանակ է բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող ընկերության այս գովազդը հայերենի կոպիտ սխալով է գրված եւ դա ամեն օր մատուցվում է հեռուստադիտողներին, և ոչ ոք սա չի տեսնում:

Ի վերջո, լեզուն ևս մեր հայրենիքն է, որը ամենօրյա պաշտպանության կարիք ունի: Ոչ թե «օգուտ ձեզ», այլ «հօգուտ ձեզ»։ Տարրական գրագիտության հարց է։