Լավրովը խիստ կասկածում է

Լավրովը խիստ կասկածում է

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը արձագանքել է Սպիտակ տան ղեկավրի կողմից իր ռուսաստանցի գործընկերոջ հետ տեղի ունենալիք հանդիպման չեղրակման մասին որոշմանը։ Հիշեցնենք, որ հանդիպումը տեղի է ունենալու «Մեծ Քսանյակի» գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է այս օրերին՝ Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում։ Լավրովը նկատել է, որ «բռնությամբ սիրելի չեն դառնում»։

«Ես խորապես կասկածում եմ, որ այդ քայլը կնպաստի մի ամբողջ շարք միջազգային խնդիրների կարգավորմանը, սակայն ինչպես ասում են՝ բռնությամբ սիրելի չես դառնա»,- «Россия 24»-ի հետ զրույցում ասել է ռուսական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը՝ հավելելով, որ Թրամփին ամենայն հավանականությամբ խանգարում է ԱՄՆ ներքաղաքական իրավիճակը եւ ճնշումը Ուկրաինայի եւ նրա հովանավորների կողմից։ Ամեն պարագայում, ըստ նախարար Լավրովի, ռուսական կողմը կսպասի երկու նախագահների նոր հանդիպմանը։