Խոչընդոտել են ռազմական մատակարարումների հարցում

Խոչընդոտել են ռազմական մատակարարումների հարցում

Թուրքիայի կողմից Պակիստանին T129 Atak ռազմական ուղղաթիռների մատակարարումները ուշացել են ԱՄՆ կողմից ստեղծած խոչընդոտների պատճառով։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Ըստ հրապարակման, գործարքի կայացումը հետաձգվել է այն պատճառով, որ ամերիկյան կողմը մերժել է ժամանակին իրականացնել CTS800 շարժիչների մատակարարումը թուրքական կողմին, որոնք կիրառվում են Atak ուղղաիթռների համար։

Turkish Aerospace Industries (TAI)-ը, ըստ այդմ, դիտարկում է այլ շարժիչների կիրառման հնարավորությունը, որը կգնվի որեւէ արեւմտաեվրոպական երկրից։ Հիշեցնենք, որ Պակիստանը գնելու է 30 նման ուղղաթիռ եւ գործարքը ստորագրվել էր անցյալ ամառ։ Defence News-ը դեռեւս այս տարվա օգոստոսին, վկայակոչելով թուրքական ռազմաարդյունաբերական համալիրում իր ունեցած աղբյուրների փոխանցած տեղեկությունները, գրել էր, որ գործարքը ուշանալու է թուրք-ամերիկյան հարաբերությունների վատացման պատճառով։