Բելառուսը սկսել է «ատամներ ցույց տալ» ԵԱՏՄ-ում

Բելառուսը սկսել է «ատամներ ցույց տալ» ԵԱՏՄ-ում

Բելառուսը չի աջակցի ներկրման մաքսատուրքերի գումարների բաշխման նորմատիվների ժամկետի հերթական երկարաձգմանը։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ըստ БЕЛТА լրատվական գործակալությունը։ ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարների հանդիպման ժամանակ Լուկաշենկոն հայտարարել է, որ այս հարցը նախկինի նման բաց է մնում։ Բելառուսի նախագահը հայտարարել է, որ գործող նորմատիվների ժամկետի երկարաձգումը ձեռնտու չէ Բելառուսին եւ անհավասար պայմանների մեջ է դնում Բելառուսին՝ ԵԱՏՄ անդամ մյուս պետությունների համեմատ։ Նա նկատել է, որ հարցը տնտեսական է եւ պետք է հարցին հենց տնտեսական տեսանկյունից մոտենալ եւ ոչ թե քաղաքական։ Գործող նորմատիվների համաձայն ներկրման մաքսատուրքերից Բելառուսը ստանում է 4,56 տոկոս, Ղազախստանը 7,055 տոկոս, Ղրղզստանը 1,9 տոկոս, Հայաստանը 1,22 տոկոս եւ Ռուսաստանը՝ 85,265 տոկոս։