Հայտնի ավտոմրցորդը ավարտում է կարիերան

Հայտնի ավտոմրցորդը ավարտում է կարիերան

Հայտնի ավտոմրցորդ Ֆերնանդո Ալոնսոն ավարտում է իր կարիերան «Ֆորմուլա-1»-ում։ Այս մասին հայտնում է sports.ru-ն։ Մրցորդը այս մասին հայտարարել է Աբու Դաբիի Գրան Պրիից հետո։

BBC-ն էլ հայտնել է, որ մրցորդը իր հրաժեշտի խոսքում ասել է, որ միշտ կմնա «Ֆորմուլա-1»-ի ֆանատը։ Այս դասի մրցումներում Ալսոնսոն ընդհանուր առմամբ անցկացրել է 17 սեզոն։ Հանդես է եկել Minardi, Renault, McLaren եւ Ferrari թիմերում, երկու անգամ դարձել է աշխարհի չեմպիոն։

Ի դեպ, Աբու Դաբիի Գրան Պրին նվաճել է Լյուիս Հեմիլթոնը։