Նախագահը մտադիր է ուերձով դիմել իր ժողովրդին

Նախագահը մտադիր է ուերձով դիմել իր ժողովրդին

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը մտադիր է ուղերձով դիմել իր ժողովրդին, Փարիզում տեղի ունեցած բողոքի ակցիաներով պայմանավորված։ Հիշեցնենք, որ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ Ֆրանսիայում թանկանում է դիզելային վառելիքը, մայրաքաղաք Փարիզում սկսվեցին բազմահազարանոց բողոքի ցույցեր։ Ցուցարարները փակել էին ճանապարհներ, փորձել մտնել նախագահական պալատ։ Կան նաեւ զոհեր եւ վիրավորներ։ AFP-ի հաղորդմամբ, Մակրոնը ժողովրդին կդիմի նոյեմբերի 27-ին։