Գործընկերներիցս ես երևի վերջինն էի, որ կորցրեց իր կուսությունը․Քրիստինա Ագիլերա

Գործընկերներիցս ես երևի վերջինն էի, որ կորցրեց իր կուսությունը․Քրիստինա Ագիլերա

Ամերիկացի երգչուհի և դերասանուհի Քրիստինա Ագիլերան բացահայտել է իր ինտիմ կյանքի մի քանի մանրամասներ։ Նա խոստովանել է, որ հաճախ է սեքսով զբաղվում էքստրեմալ իրավիճակներում։

42-ամյա դերասանուհին երջանիկ հարաբերությունների մեջ է փեսացու Մեթյու Ռաթլերի հետ։ Զույգը նշանվել է 2014 թվականին և ունի 9-ամյա դուստր՝ Սամերը։ Ագիլերան պատմել է, թե ինչպես է կիրքը պահպանում ընտանեկան կյանքում իր ընտրյալի հետ։

Փոփ աստղը խոստովանել է, որ փորձում է բազմազանեցնել իրենց սեռական կյանքը։ Օրինակ՝ զույգը բազմիցս սեքսով է զբաղվել ինքնաթիռում։ Ագիլերան նշել է, որ ոչ ոքի երբեք չի հաջողվել սիրահարներին բռնել թեժ պահին։ Ամբողջ գաղտնիքն այն է, որ երգչուհին սպասում է մնացած ուղևորների քնելուն։

«Ինքնաթիում կարող է զվարճալի լինել: Մենք անպայման թաքցնում ենք ինչ-որ բան ծածկոցների տակ, եթե նստատեղերը բավականաչափ ընդարձակ են: Չեմ կարող հավատալ, որ մենք երբեք չենք բռնվել, փառք աստծո։ Միջազգային թռիչքների ժամանակ ես անջատում եմ լույսերը։ Դուք միշտ կարող եք մանևրելու տեղ գտնել»,- անկեղծացել է Քրիստինան:

Ինքնաթիռը միակ հասարակական վայրը չէ, որտեղ Գրեմմիի վեց մրցանակակիրը սիրով է զբաղվել: Դերասանուհին սեքսով է զբաղվել նաև աշխատավայրում։

«Լավ առիթներ կային, օրինակ, սեղանը ձայնագրման ստուդիայում : Ես, կարելի է ասել, երկու տակ ծալվել էի դրա վրա։ Զվարճալի էր»,- Ագիլերայի խոսքերն է մեջբերում The Sun-ը։

Քրիստինան նաև նշել է, որ սիրում է սեքս-խաղալիքներ օգտագործել և պարբերաբար օռալ հաճույք է պարգևում իր սիրելիին։ Երգչուհու խոսքով` սա օգնում է մերձեցմանը տարբեր մակարդակներում. «Շատ կարևոր է լինել զուգընկերոջ հետ այնտեղ, որտեղ կարող ես լավ ուսումնասիրել նրան: Սեքսուալությունը շատ անհատական բան է, մի տղայի դա կարող է դուր գալ, մյուսին՝ ոչ»,- ասել է արտիստը։

Երկու երեխաների մայրը համարվում է իր սերնդի սեքս-խորհրդանիշներից մեկը, սակայն իրական կյանքում Քրիստինան չի հասցրել ժամադրության գնալ՝ զբաղված աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Դիսնեյի աստղը խոստովանել է, որ կուսությունը կորցրել է իր գործընկերներից շատ ավելի ուշ։

«Զվարճալի է, որ նման կերպար եմ ստեղծել, քանի որ ես երևի վերջինն էի, որ կորցրեց իր կուսությունը… Դա ավելի ուշ էր, քան դուք կարող եք պատկերացնել։ Հաշվի առնելով, որ խոսում ենք այն աղջկա մասին, որ թողարկել է Dirrty-ն։ Երբ հետ եմ նայում, սա ծիծաղելի է թվում», – Քրիստինային մեջբերում է Daily Mail-ը՝ հղում անելով Call Her Daddy-ին տված հարցազրույցին: