Հայոց պատմությունը՝ 8 հատորով

Հայոց պատմությունը՝ 8 հատորով

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանը հանդես է եկել վարչապետին ու կառավարությանն ուղղված (բանավոր) առաջարկով, որպեսզի պատրաստվի և տպագրության ներկայացվի ամբողջական Հայոց պատմություն՝ նորովի հայացքով։

Պարզվում է՝ Պատմության ինստիտուտը դեռ 2010 թվականից լծված է այդ աշխատանքին՝ տպագրված և տպագրվելիք չորս ակադեմիական հատորյակով։ Թեեւ իրականում՝ Պատմության ինստիտուտի աշխատանքը  8 հատոր է․ ամեն մի հատորը բաղկացած է 2-ական գրքից։ «Յուրաքանչյուր հատոր՝ իր երկու գրքով, նվիրված է մի դարաշրջանի․ հին, միջին, նոր և նորագույն։ Տպագրվել են 301 թվականից, միջնադարից մինչև մեր օրերը։ Հիմա գրեթե պատրաստ է արդեն, ավարտվում է առաջին հատորի 2-րդ գրքի խմբագրությունը, որն ընդգրկում է Ուրարտուից մինչև 301 թվականը»։

Մյուս տարվա վերջին պատրաստ կլինի վերջին գիրքը, որը ընդգրկում է վաղնջական ժամանակներից մինչև Ուրարտական պետության ժամանակաշրջանը։ Աշոտ Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ Հայոց հնագույն շրջանը գրում են հնագետների հետ միասին։ Այն սկսվում է նախնադարի մարդագոյացման շրջանից, իսկ գրքում հայերը ներկայացված են որպես հնդեվրոպական ազգ։