Ե՛տ պահել Ալիևին հայ ժողովրդի դեմ ագրեսիայից․ Փալոնի կոչը

Ե՛տ պահել Ալիևին հայ ժողովրդի դեմ ագրեսիայից․ Փալոնի կոչը

ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը միացել է Միացյալ Նահանգների առևտրի նախարար Ջինա Ռայմոնդոյին ուղղված նամակին։

Ամերիկացի քաղաքական գործիչը, մասնավորապես, դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու հարցում որևէ լիցենզիա տրամադրելուն։ Այս մասին Փալոնը հայտնել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հասկանալի է, որ Ադրբեջանի ձեռքերում հայտնված զենքը միայն թույլ կտա Ալիևին շարունակել մարդու իրավունքների խախտումները հայ ժողովրդի նկատմամբ»,- ընդգծել է Փալոնը։