Տոկաևը ցավակցել է Պուտինին և օգնություն առաջարկել

Տոկաևը ցավակցել է Պուտինին և օգնություն առաջարկել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը համաշխարհային առաջնորդներից առաջինն է, որը ցավակցությունն է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Դաղստանում տեղի ունեցած ահաբեկչությունների շարքի կապակցությամբ, հաղորդում է Ղազախստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավար Կասիմ-Ժոմարտ Տոկաևը անկեղծ ցավակցություն և կարեկցանք է հայտնել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ կապված Դաղստանի ուղղափառ եկեղեցիների և սինագոգի վրա տեղի ունեցած ահաբեկչությունների հետ, որոնք հանգեցրել են հոգևորականների և իրավապահ մարմինների շրջանում զոհերի։ Բացի այդ, Տոկաևը Պուտինին առաջարկ է ներկայացրել տարածաշրջանում օպերատիվ որոնողական աշխատանքներին աջակցելու համար»,-ասվում է մամուլի ծառայության հայտարարության մեջ:

Ղազախստանի նախագահը խստորեն դատապարտել է այս ահաբեկչությունը՝ այն անվանելով հակամարդկային գործողություն։ 

Տոկաևը նաև ընդգծել է ահաբեկչության դեմ պայքարում բազմակողմ համագործակցության զարգացման անհրաժեշտությունը և աջակցություն հայտնել ՄԱԿ-ի, Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) և այլ հեղինակավոր միջազգային կազմակերպությունների հովանու ներքո իրականացվող գործողություններին։
Հիշեցնենք, որ Դաղստանում հունիսի 24-ին մի շարք ահաբեկչություններ են տեղի ունեցել Մախաչկալայում և Դերբենտում։ Հարձակվողները կրակել են սինագոգի, երկու ուղղափառ եկեղեցիների և ճանապարհային ոստիկանության կետի վրա։ Ահաբեկիչների զոհ են դարձել 15-ից ավելի ոստիկաններ, մի քանի քաղաքացիական անձինք եւ հոգեւորական Հայր Նիկոլայը։