Գրոհայինները Ռուսաստանին հավաստիացրել են՝ Կենտրոնական Ասիայի երկրների սահմանները չեն խախտի

Գրոհայինները Ռուսաստանին հավաստիացրել են՝ Կենտրոնական Ասիայի երկրների սահմանները չեն խախտի

Աֆղանական «Թալիբան» շարժման գրոհայինների պատվիրակությունը Մոսկվայում ունեցած բանակցությունների ընթացքում բացահայտել են, թե ինչ պլաններ ունեն Աֆղանստանի եւ այլ պետությունների առնչությամբ։ Ըստ այդմ, թալիբները հավաստիացրել են Մոսկվային եւ Կենտրոնական Ասիայի երկրների սահմանները չեն հատի։ Այն, որ թալիբների պատվիրակությունը ժամանել էր Մոսկվա բանակցությունների, հայտնի էր դարձել դեռ նախօրեին։ Այցը երկօրյա է։

Պատվիրակության ղեկավարը Քաթարում շարժման քաղաքական գրասենյակի ղեկավար Շահաբուդդին Դելավարն է։ Մոսկվայում հանդիպում են ունեցել ՌԴ ԱԳՆ Կենտրոնական Ասիայի երկրորդ դեպարտամենտի ղեկավար Զամիր Քաբուլովի հետ։ Ռուսական կողմն անհանգստություն է հայտնել այն առնչությամբ, որ իրավիճակը ապակայունանում է եւ լարվածությունը կարող է դուրս գալ Աֆղանստանի տարածքից։ Թալիբներն էլ հայտարարել են, որ չեն պատրաստվում այլ երկրների վրա հարձակվել եւ երաշխպավորել են, որ անվտանգ կլինեն Կենտրոնական Ասիայի երկրների սահմանները։