Ռոնալդուն «Ռեալու՞մ»

 Ռոնալդուն «Ռեալու՞մ»

Դեռ երեկ մարզական միջազգային մամուլը գրում էր, թե Թուրինի «Յուվենտուսի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն մրցաշրջանի ավարտից հետո տեղափոխվելու է MLS` «Մայամի Ինտեր», որի սեփականատերը նախկինում լեգենդար ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմն է։

Այսօր արդեն մարզական հեղինակավոր պարբերականները գրում են, որ շատ ավելի հավանական է, որ Ռոնալդուն կրկին վերադառնա հարազատ Մադրիդի «Ռեալ»։

Ըստ տարբեր հրապարակումների ՝ Ռոնալդուն անձամբ է հայտնել իր գործակալ Ժորժե Մենդեշին, որ ցանկանում Իսպանիայի մայրաքաղաք վերադառնալ։ Ասում են՝ գործակալը երեկվանից կապ է հաստատել «Ռեալի» ներկայացուցիչների հետ, որոնց հետ արդեն իսկ սկսել են քննարկվել ֆուտբոլստի տրանսֆերի շուրջ զարգացող իրադարձությունները։

Պորտուգալացին, հիշեցնենք, «Ռեալից» «Յուվե» էր տեղափոխվել 2018 թվականին 100 մլն եվրոյի դիմաց։