Ինչու է Քոչարյանը դատարան մտնում այլ մուտքից

Ինչու է Քոչարյանը դատարան մտնում այլ մուտքից

Շարունակվում է Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Դատախազությունը հայտարարություն արեց` հարց ուղղելով դատավոր Արմեն Դանիելյանին, թե ինչու է Քոչարյանը այլ մուտքով մտնում դատարան` կասկած հայտնելով, որ հնարավոր է, որ այդ ընթացքում Քոչարյանը շփվում է դատավորի հետ, և ինչ-ինչ հարցեր է քննարկում:

Դատավորn ասաց, որ չգիտի, թե ինչու է այլ մուտքով մտնում, կճշտի և կասի: Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանն էլ ասաց, որ դա արվում է անվտանգության նկատառումներից ելնելով, բայց եթե դատախազությունը կասկածներ ունի, որ կարող է դատավորը Քոչարյանի հետ շփված լինի, թող միանա իրենց կողմից դատավորին ներկայացված ինքնաբացարկի միջնորդությանը: