Զանգվածային տարհանում՝ տարօրինակ գտածոյի պատճառով

Զանգվածային տարհանում՝ տարօրինակ գտածոյի պատճառով

Գերմանիայի Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքում մոտ 17 հազար մարդ է տարհանվել՝ տարօրինակ գտածոյի պատճառով, որը ըստ ամենայնի ռումբ է։ Այս մասին հայտնում է ТАСС լրատվական գործակալությունը։ Քաղաքացի հրշեջ ծառայությունը հայտարարել է, որ ռումբը Երկրորդ համաշախարհային պատորազմի ժամանակների է։

Փրկարարական ծառայությունները իրականացնում են ռումբի վնասազերծման գործողություն։ Ռումբը կշռում է կես տոննա։ Այն հայտնաբերվել է շինարարական աշխատանքների ընթացքում։ Հայտնաբերված ռումբը գտնվել է Եվրոպական կենտրոնական բանկի երկաթուղային կայարանի եւ հաշմանդամների, ինչպես նաեւ ծերերի խնամքի կենտրոնների, հարեւանությամբ։