Տեղ գյուղում մարդիկ զգում են ադրբեջանական «շունչը»

 Տեղ գյուղում  մարդիկ զգում են ադրբեջանական «շունչը»

Հայաստանն Արցախին կապող նոր երթուղին արդեն մի քանի օր է` անցնում է Կոռնիձորով, - գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրա Աբրահամյանը։

«Նախկին` Տեղ գյուղով անցնող ճանապարհի տարբեր հատվածներում նոր բնագիծ է ձևավորվում:

Կոռնիձորի ճանապարհի մեծ մասն արդեն ավարտված է, այն կարելի է ասել՝ երթևեկելի է, այլ բան է, որ Արցախի շրջափակման պայմաններում այդ ուղով սահմանափակ շարժեր են:

Ադրբեջանական վերջին օրերի ակտիվությունը խորը մտահոգություն է առաջացրել տեղի բնակչության շրջանում և, անկախ այն հանգամանքից, թե իրավիճակային ինչ հանգուցալուծում կլինի, մարդիկ զգում են «ադրբեջանական շունչը»»,- սոցցանցի իր էջում գրել է Տիգրան Աբրահամյանը: