Մեր պայքարը շարունակվում է Հայաստանի համար և մեզ ոչինչ հետ չի պահելու

Մեր պայքարը շարունակվում է Հայաստանի համար և մեզ ոչինչ հետ չի պահելու

ՀՅԴ երիտասարդական միության կենտրոնական վարչության անդամ Գոռ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

«Սիրելի ընկերներ, հարազատներ, շուրջ 5 ամիս ապօրինի կալանքից հետ ինձ և Տարոն Մանուկյանին գրավի դիմաց ազատ արձակեցին: Ոզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն մարդկանց, որ այս ամիսների ընթացքում աջակցում էին և մեր կողքին են:Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել այս ընթացքում մեր իրավունքների պատպանության հարցով զբաղվող փաստաբաններին, հատկապես Աբգար Պողոսյան:

Մենք շատ լավ ենք, մեզ շատ լավ ենք զգում, մեր պայքարը շարունակվում է Հայաստանի համար և մեզ ոչինչ հետ չի պահելու: Այո´, շատ ծանր օրեր է ապրում Հայաստանը, բայց դեռ ամեն բան կորած չի: Պայքարը պետք է շարունակել ամեն գնով:
Աստծով: