Ի գործ․ Գևորգ Պետրոսյան

Ի գործ․ Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյան

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը շնորհավորել է հայ ժողովրդին՝ 7-րդ գումարման ԱԺ-ի ձևավորման կապակցությամբ ու կոչ արել որակը վեր դասել անձնական ու խմբային շահերից։ Ներկայացնում ենք Գևորգ Պետրոսյանի գրառումն ամբողջությամբ։

«Սիրելի հայրենակիցներ, երեկ ձևավորվեց ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովը...
Շնորհավորում եմ բոլոր պատգամավորներին...

Մաղթում եմ, որ ժողովրդի մանդատը ստացած բոլոր պատգամավորներս անխտիր լիովին գիտակցենք ու կրենք այն բեռը, որ դրված է մեր ուսերին...

Մենք իրավունք չունենք անհարկի սպասեցնել, առավելևս՝ հուսաբեկել ժողովրդին...

Լիահույս եմ, որ բարեխիղճ հարկատուների միջոցներից սնվող օրենսդիրներս հասկանում ենք, որ Ազգային ժողովն օրենքների արհեստանոցն է, իսկ մենք էլ՝ արհեստավորները, որ պարտավոր ենք որակը վեր դասել անձնական ու խմբային շահերից...

Ի գործ...»: