Այս պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չէ․ Էրդողանի խոսնակ

Այս պատերազմը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չէ․ Էրդողանի խոսնակ

Թուրքիայի նախագահի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը չի հավատում, որ պատերազմն Ուկրաինայի համար կավարտվի «որևէ դիրքային ձեռքբերումով»։

«Ըստ Պուտինի հետ հանդիպման իմ անձնական վերլուծության, այս հակամարտությունը Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև չէ»,-ասել է Էրդողանի ներկայացուցիչը Habertürk հեռուստաալիքին տված հարցազրույցում։

«Սա պատերազմ է Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև, սա սառը պատերազմ է: 
Ռուսաստանը սառը պատերազմից 30 տարի անց Արեւմուտքին առաջարկեց կառուցել անվտանգության նոր ճարտարապետություն, սակայն համաձայնություն ձեռք չբերվեց»,-նշել է Քալընը։