Բայդենը, Օբաման և Թրամփը պիտի դատվեն․ ԵԽ պատգամավոր

Բայդենը, Օբաման և Թրամփը պիտի դատվեն․ ԵԽ պատգամավոր

ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը, ինչպես նաև նախկին նախագահներ Բարաք Օբաման և Դոնալդ Թրամփը պետք է կանգնեն Հաագայի դատարանի առաջ։ Նման կարծիք է հայտնել Եվրախորհրդարանի պատգամավոր Միք Ուոլեսը։
«Թող Օբաման, Թրամփը և Բայդենը հայտնվեն Միջազգային քրեական դատարանում», գրել է Ուոլեսը։ 

Նա նաեւ հավելել է, որ դատարան պետք է ներկայանան ԱՄՆ 43-րդ նախագահ Ջորջ Բուշը եւ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեյերը։ 

Եթե ​​դա տեղի չունենա, ապա Միջազգային քրեական դատարանի արդարադատության մակարդակի վստահելիությունը կլինի աղետալիորեն ցածր մակարդակի վրա, եզրափակել է Ուոլեսը։

Հիշեցնենք, այս տարվա մարտին Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կալանավորման օրդեր էր տվել։