Շվեյցարիայի դեսպանի «աստվածուհին»՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ)

Շվեյցարիայի դեսպանի «աստվածուհին»՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Շվեյցարիայի դեսպանի «աստվածուհին»՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Շվեյցարիայի դեսպանի «աստվածուհին»՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ)
Շվեյցարիայի դեսպանի «աստվածուհին»՝ Երևանի փողոցներում (լուսանկարներ)

Մելիք Ադամյան փողոցում գտնվող Շվեյցարիայի դեսպանատան դիմաց այսօր նկատեցինք բացառիկ մի ավտտոմեքենա՝ դեսպանատան համարներով։ Դեսպանատան բակում, որը նաև ՀՀԿ գրասենյակի բակն է, կայանած էր այս նրբագեղ ֆրանսուհին՝  սպիտակ Citroen DS-ն` կարմիր համարներով։ Պարզվեց՝ դեսպան Ստեֆանո Լազարետտոյի ավտոմեքենան է։ Citroen DS-ն, որը ֆրանսերեն կարդացվում է որպես «դեսսե» (Déesse) և թարգմանաբար նշանակում է «աստվածուհի», իր տեսակով եզակի ավտոմեքենա է։ Այն բիզնես դասի մոդել է, որն արտադրվել է 1955-1975 թթ և համարվում է ֆրանսիական լյուքս դասի ավտոմեքենաներ արտադրող աշխարահռչակ Citroen ընկերության ամենահայտնի ու պատմական մոդելը։ Citroen DS-ն նախորդ դարի կեսերին բացառիկ մեքենա էր համարվում ոչ միայն իր օրիգինալ, ոչ ստանդարտ դիզայնով, այլ նաև տեխնիկական ու տեխնոլոգիական լուծումներով։ Մասնավորապես, DS-ն առաջինն էր, որ հագեցած էր պնևմատիկ կախոցներով, որոնք թույլ էին տալիս մեկ կոճակի սեղմամբ մեքենայի թափքը բարձրացնել և իջեցնել։ Citroen DS-ով էր ժամանակին շրջում Ֆրանսիայի նախագահ Շառլ դը Գոլը։

Citroen-ի «աստվածուհին» նաև դերասան-ավտոմեքենա է․ այն նկարահանվել է տարբեր ֆիլմերում, այդ թվում՝ ֆրանսիացի հանրահայտ դերասան Լյուի դե Ֆյունեսի մասնակցությամբ կատակերգություններում։  Եվ հիմա այս պատմական ու բացառիկ ավտոմեքենայից, որից շատ քիչ քանակությամբ նմուշներ են պահպանվել ամբողջ աշխարում, կարելի է  հանդիպել նաև Երևանի փողոցներում։ Մենք դեսպանատնից չկարողացանք մանրամասներ ճշտել այս մեքենայի վերաբերյալ, մասնավորախես, թե երբ է այն ներմուծվել Հայաստան, ինչ հանգամանքներում, քանզի օրը շաբաթ էր, և դեսպանատունը չէր աշխատում։ Բայց, ամենայն հավանականությամբ, այս մեքենան բոլորովին վերջերս է հայտնվել Երևանում, քանզի մինչ այդ դեսպանը լրիվ այլ մեքենայով էր շրջում, և նմանատիպ ավտոմեքենա մենք գոնե նախկինում չենք նկատել դեսպանատան դիմաց։