Դիլիջանում եղեւնիներ են հատվել.տեսանյութ

Դիլիջանում եղեւնիներ են հատվել.տեսանյութ

«Դիլիջան» ազգային պարկում տասնյակ  եղևնիներ են հատվել: Այս մասին ահազանգում է Բնապահպանի տուն նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը. «Սրանք քամատապալ ծառեր չեն,  այլ բնից  կտրված, այն էլ ձեռքի սղոցով կտրված չի:  Չի բացառվում, որ այլ տեղեր էլ կան, որտեղ ծառեր են կտրվել:

Այս դեպքը բացահայտելը պիտի դժվար չլինի մասնագետների համար: Տվյալ դեպքում տարածքը Դիլիջանի քաղաքապետարանի ենթակայության ներքո է: Հուսով են համապատասխան մարմիները կարձագանքեն»: 
Բնապահպանները միշտ անտառներում են, եւ ամեն բան տեսնում են, իր խոսքում  նշում է Գոռ Հովհաննիսյանը: