Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համար

Աստղագուշակ՝ փետրվարի 7-ի համար

Խոյ. Եկամուտ ստանալու վրա կարող են ապավինել նշանի միայն այն ներկայացուցիչները, որոնց գործունեության բնույթը կապված է սննդամթերքի և առաջին անհրաժեշտության ապրանքների առևտրի հետ: Ձգտեք նվազագույնի հասցնել ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, խնայեք ձեր ուժերը: Ուզեք, թե չուզեք` պետք է խոստովանեք ձեր սեփական սխալներն ու անբարեհաճ գործողությունները, դրա հետ մեկտեղ էլ հույսը չպետք է դնեք դիմացինի ներողամտության վրա: Հնարավոր են ֆինանսական կորուստներ և չպլանավորված ծախսեր:

Ցուլ. Բավական բարձր է կենսական ներուժը: Նշանի ներկայացուցիչների մեծ մասի համար օրը կապված է մտերիմներից որևէ մեկի մասին կարևոր տեղեկություններ ստանալու հետ: Ներդաշնակ կդասավորվեն գործնական հարաբերությունները վաղեմի դաշնակիցների հետ, իսկ ահա նոր գործընկերները հիասթափեցնում են ու նաև նյարդայնացնում: Ֆինանսական պատկերը միանգամայն բարենպաստ է, փողը դուք տնօրինում եք բավական խոհեմ ձևով:

Երկվորյակ. Նշանի բիզնեսմեն ներկայացուցիչների համար հնարավորություն կընձենվի ընդլայնել իրենց գործունեության ոլորտը, դուս գալ նոր շուկաների վրա: Ճիշտ է` դրա համար պետք կլինի ոչ միայն վճռականություն և հետևողականություն դրսևորել, այլև` կապիտալ ներդնել: Իսկ ահա անձնական կյանքում ամեն չէ, որ հարթ է ընթանում: Մտերիմների հետ կոնֆլիկտները սովորականից հաճախ են ծագում: Տաք գլխով ասված խոսքերը կարող են վիրավորել այն մարդուն, որի զգացմունքները դուք ոչ միկերպ չէիք ցանկանա խոցել:

Խեցգետին. Դուք ձգտում եք հնարավորինս անկեղծ լինել մտերիմների հետ, կիսվում եք բոլորի հետ ձեր զգացմունքներով և ապրումներովմ, ոչինչ չեք թաքցնում: Ավաղ, դա չի նպաստում հարաբերություններում ներդաշնակության հաստատմանը, հակառակը` հաճախ վերածվում է վեճերի առարկայի: Օրվա կեսին ձեր ինքնազգացողությունը կտրուկ կվատանա, և այդ պահին չարժե ոչ մի կարևոր բան պլանավորել:

Առյուծ. Մի ծուլացեք, մի հետաձգեք ոչ մի գործ, զբաղվեք ոչ միայն այն գործերով, որոնք ձեզ դուր են գալիս, շփվեք ոչ միայն նրանց հետ, ովքեր ձեզ հետաքրքիր և հաճելի են, զուր մի վատնեք ժամանակը: Այս ամենը ծեծված ու ձանձրալի է թվում և բոլորովին ձեզ չի ներշնչում, սակայն այլ կերպ դուք ձեր առջև դրված նպատակներին չեք հասնի: Նաև մի հավատացեք նրացն, ովքեր հեշտ փողեր են խոստանում` ֆինանսական պատկերը կշտկվի միայն այն ժամանակ, երբ դուք դրա համար լուրջ ջանքեր գործադրեք:

Կույս. Բարենպաստ օր է ռոմանտիկ ժամադրությունների համար, կարելի է և պետք է նախաձեռնություն ցուցաբերել անձնական հարաբերություններում: Փքորիկ ուղևորությունները բարձրացնում են տրամադրությունը և նպաստում նոր ծանոթությունների հաստատմանը: Բանն այն է, որ այսօր ձեզ մոլորության մեջ գցելը սովորականից շատ ավելի հեշտ է, և անբարյացկամները Սա այն օրերից է, երբ չպետք է համաձայնվեք համատեղ համատեղ նախագծերին։

Կշեռք. Օրը հարմար է ավագ ազգականների հետ շփումների համար` նրանց կեսափորձն ու խելամտությունը ձեզ կօգնեն խուսափել սխալներից: Իսկ ահա հասակակիցների և կրտսերների հետ լեզու գտնելն այդքան էլ հեշտ չի լինի: Օրն իր հետ բազմաթիվ անակնկալներ է բերում` գերիշխողը հաճելիներն են, սակայն նաև հիասթափություններն էլ բացառված չեն: Ֆինանսական պատկերը անբարենպաստ է, և դուք խոհեմ կգտնվեք, եթե ձգտեք նվազեցնել ծախսերը, հրաժարվեք չպլանավորված գնումներից:

Կարիճ. Օրը հարմար է կլինի գործնական ուղևորությունների, նոր նախագծեր սկսելու, խոշոր գործարքներ կնքելու համար: Անձնական հարաբերություններում հազիվ թե որևէ էական փոփոխություններ լինեն դեպի դրականը, սակայն ընդհանուր առմամբ ստեղծված իրավիճակը ձեր սրտով է: Կարող է իր մասին հիշեցնել հին ծանոթը, և դուք ուրախ կլինեք նրանից որևէ լուր ստանալու համար: Բոլորվին ոչ վերջին դերը կխաղա դրանում ձեր հմայքը։

Աղեղնավոր. Մտերիմների հետ հարաբերությունները, որոնք ներդաշնակ ու ջերմ էին առավոտյան, կեսօրին կսկսեն վատթարանալ, և բոլորովին` ոչ ձեր մեղքով: Այնուամենայնիօվ, հենց դուք պետք է ձեռնամուխ լինեք դրանց վերականգնմանը: Ժամանակին ստանալով կարևոր գործնական տեղեկություն, դուք կկնքեք բավական ձեռնտու գործարք, կամ էլ կձեռնարկեք այլ քայլեր, որոնք թույլ կտան ձեզ զգալիորեն առաջ անցնել մրցակիցներից:

Այծեղջյուր. Ձեր կենսական ներուժը շատ բարձր է: Կարելի է ուղևորությունների մեկնել, անգամ` եթե դրանց նպատակը կասկածելի է, իսկ շրջապատի մարդիկ` տհաճ: Հնարավոր է հին գործնական կապերի վերականգնում, ինչը ճիշը պահին կլինի և ձեր առջև կբացի նոր հեռանկարներ: Ցանկալի չեն ազդեցիկ մարդկանց և պետական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ շփումները: Վերաբերվեք այդ ամենին հեգնանքի որոշակի չափաբաժնով:

Ջրհոս. Ընդհանրապես` այսօր հումորի զգացումը ձեզ կօգնի խուսափել բազմաթիվ բարդություններից ու կոնֆլիկտներից: ճիշտ է` միշտ չէ, որ հնարավոր է լինում խուսափել սխալներից, սակայն անգամ դրանք ձեզ օգտակար են լինում: Բոլորի համար չէ, որ հասկանալի է ձեր գործողությունների մոտիվացիան, շրջապատի մարդիկ փորձում են ձեզ խելքի բերել, ուղղորդել ավելի սովորական հունով, որը իրենց կարծիքով առավել ճիշտ ուղին է:

Ձկներ. Տանը հնարավոր են մանր թյուրիմածություններ, իսկ մտերիմների հետ վեճերից անհնար կլինի խուսափել: Ցանկալի չէ խոշոր գնումներ անելը, հատկապես` եթե դուք վստահ չեք դրանց նպատակահարմարության մեջ: Դուք շանս կունենաք գտնելու համախոհների և նոր ընկերների, ստանալու ազդեցիկ մարդկանց հովանավությունն ու աջակցությունը: Միայն նոր սիրվեպեր սկսելու յարցում չարժե շտապել` դժվար թե դրանք հաջողությամբ պսակվեն։