«Գոլդեն փելեսը» չի գործում, բայց սխալ է, թե աղբանոցի է վերածվում․ Նարեկ Բաբայան

«Գոլդեն փելեսը» չի գործում, բայց սխալ է, թե աղբանոցի է վերածվում․ Նարեկ Բաբայան

Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանից Hraparak.am-ը հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ Արմեն Ավետիսյանին պատկանող Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճակատագիրը։ Մամուլում գրվեց, թե հյուրանոցը չի գործում և աղբանոցի է վերածվում։

«Իրականությանը չեն համապատասխանում էդ տեղեկությունները, հյուրանոցը դեռևս պատկանում է Ավետիսյանների ընտանիքին, և արդեն իսկ մենք շրջանառում ենք կառավարության որոշման նախագիծը, որով գույքը պետք է ընդունվի նվեր»,-ասաց նա։

Բաբայանը, սակայն, հաստատեց, որ հյուրանոցը չի գործում։ Իսկ ինչո՞ւ չի գործում, Պետգույքի կառավարման կոմիտեի նախագահը խնդրեց այդ հարցով դիմել սեփականատիրոջը՝ Արմեն Ավետիսյանին, քանզի նրանք են որոշել, որ ավելի նպատակահարմար է՝ չգործի։