«Ֆեյսբուքը» սկսել է զանգվածային զտումներ

«Ֆեյսբուքը» սկսել է զանգվածային զտումներ

«Ֆեյսբուք» սոցկայքի ղեկավարությունը հեռացրել է 51 օգտահաշիվ, 36 էջ եւ յոթ խումբ, ինչպես նաեւ երեք ինստագրամյան էջ, որոնք ըստ սոցկայքի ղեկավարության վարկածի պատկանել են Իրանին եւ տարածել են համապատասխան տեղեկատվություն։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, վկայակոչելով «Ֆեյսբուքի» ղեկավարության տարածած հայտարարությունը։ Ըստ հաղորդման, նշված հարթակները մարդկանց մոլորության մեջ են գցել կապված այն բանի հետ, թե ով են եւ ինչով են զբաղվում։ Այսպես սոցկայքի տարածած հայտարարությունից պարզ է դառնում, որ ջնջված օգտատերերը ներկայացել են որպես հայտնի ամերիկացի եւ բրիտանացի դերասաններ ու քաղաքական գործիչներ եւ քննարկել են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են իսլամը, Սաուդյան Արաբիան եւ այլն։