Ինչու՞ կպոռաս, ինչու՞ կճղես կոկորդդ․․․

Ինչու՞ կպոռաս, ինչու՞ կճղես կոկորդդ․․․

Մի փոքրիկ զանգված կա, որ աչքի չի ընկնում գրագիտությամբ,  բայց աչքի է ընկնում բարձր գոռալու կարողությամբ,  2018-ից առ այսօր Նիկոլ Փաշինյան է գոռում։ Թող գոռան, դա նրանց իրավունքն է։ Երբ հարցնում ես՝ ինչու՞ կպոռաս, ինչու՞ կճղես կոկորդդ, ասում են՝ նա լավ է բաներ է ասում։ Այ հենց այդ «լավ բաներ ասելու» համար էլ նրան ընտրեցին։ Բացատրել պետք չէ, թե այդ մասսայի համար «լավ բաները» որոնք են, բոլորդ անգիր գիտեք։  Կփորձեմ բացատրել «լավ բաներ» ասելու ավերածությունը։ 

Փողոցում ամենուր հանդիպում եք ձևափոխված շուրթերով, քթով ու ու մարմնով կանանց։ Շատ եմ նկատել, երբ մի քիչ չափն անցած են լինում, հենց նրանց երեսին շպրտում եք՝ վա՜յ էս ինչ են դարձրել սրան։ Բայց խոստովանենք, որ  մեր աչքերին խաբողներն այնքան վտանգավոր չեն, որքան այն մարդիկ, որոնք խաբում են ոչ թե մեր աչքերին, այլ խաբում, խեղաթյուրում, այլանդակում են մեր միտքը։ Ժամանակին Արիստոտելը, Պլատոն ու Սոկրատեսը «լավ խոսելը» , հռետորությունը համարում էին ժողովրդին համոզելու, շողոքորթելու  ու խաբելու արվեստ։ Հույները, հաշվի առնելով «լավ խոսելու, հռետորության» կործանարար հետևանքները, գրավոր հրաման տվեցին, որ հռետորությունից հանեն այն ամենը, ինչ հուզմունք է հարուցում։ Հանել ներածականը, եզրակացությունը։ Ամբոխը հուզելը դեղի նման  կիրառվում է անառողջ պետական օրգանիզմներում։ 

Նիկոլ Փաշինյանը ներմուծվեց հենց նման պետություն, որտեղ կարող էր նախկինների թալանով գրգռել սովածների ախորժակը ու սովալլուկների խմբին բոլոր հնարավոր մեթոդներով թույլ տալ հեռացնելու «թալանչիներին»։ Դուք գիտեք քաղցած մարդու ախորժակի չափը, գոնե հիմա գիտեք, տեսնում եք, թե իշխանության եկած սովածների խումբը ինչ ագահությամբ է  «ռնդում» ողջ  շինանյութը։ Անգամ մի տաշեղ չի թողնում, որ դուք զբաղվեք դրանով։  Իսկ երբ քաղցածին ասում են՝  խլեք, դա ձեզ եմ տալու, դա ձերն է, բոլորդ վարչապետ եք և ինձ հավասար օգտվելու եք այդ ամենից, քաղցածը խելագարվու՜մ է․․․

Հեղափոխությունը հենց այդ խելագարության արդյունքն էր, որը բանեցրին դրսից։ Գործի դրին մեկին, ով առավոտից իրիկուն կչկչում ու իր բունը թողած՝ իրենց եվրոպական բնում է  ձու ածում։