«ԱՄՆ-ի դեմ ամենամեծ հանցագործությունը»․ Fox News-ի հաղորդավարը մեղադրել է Բայդենին

«ԱՄՆ-ի դեմ ամենամեծ հանցագործությունը»․ Fox News-ի հաղորդավարը մեղադրել է Բայդենին

Fox News հեռուստաալիքի հաղորդավար Թակեր Կարլսոնը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մեղադրել է միգրանտների հոսքի մեջ, ինչը, նրա կարծիքով, «ամենամեծ հանցագործությունն է ԱՄՆ-ի դեմ», փոխանցում է ՏԱՍՍ-ը։

«Բայդենի վարչակազմը ոչինչ չի արել մեր բաց սահմանների հետ։ Ճիշտն ասած, ընտրությունների մոտենալուն զուգընթաց իրավիճակը միայն վատացավ»,- ասել է Կարլսոնը։

Հեռուստաալիքի թղթակից Բիլ Մելուջինը ցուցադրել է անօդաչու թռչող սարքից կատարված կադրեր, որոնցում երևում է, որ մեքսիկացի ներգաղթյալները հատում են Ռիո Գրանդեն՝ ԱՄՆ հասնելու համար։ 

«Սա ամենամեծ հանցագործությունն է, որը երբևէ կատարվել է մեր երկրի պատմության մեջ», - այդպես է մեկնաբանել Կառլսոնը հրապարակված տեսանյութը։