Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու․ Ավինյան

Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու․ Ավինյան

Տրանսպորտային ցանցը և մետրոպոլիտենը պետք է ինքնածախսածածկ դառնան; Տրանսպորտից միանգամյա օգտվելու հնարավորություն չի լինելու: Լինելու է, այսպես ասած, մի քանի տեղ փոխող տոմս, լինելու է մեկ օրվա տոմս, լինելու է մեկ շաբաթվա տոմս, մեկ ամսվա տոմս, տարեկան տոմս և այլն։ Այսինքն՝ տոմսի տեսակն է փոխվում, այլևս մեկանգամյա հնարավորություն չի լինելու: Այս մասին հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Նույնիսկ այդ մեկանգամյան մի քանի անգամյա է լինելու, այսինքն՝ տրանսպորտից հաճախակի օգտվողը մեկանգամյա տոմս երբևէ չի գնելու, բազմանգամյա օգտագործման տոմսեր է գնելու։ Որոշակի արտոնություններ են պատրաստվում սահմանել տարբեր խավերի երևանցիների համար»,- ասաց Տիգրան Ավինյանը։