Իրանցի գեներալը նախազգուշացրել է Իրանի հարեւաններին

Իրանցի գեներալը նախազգուշացրել է Իրանի հարեւաններին

Իրանի դեմ պատերազմը թանկ կարժենա ողջ ռեգիոնին։ Նման հայտարարությամբ է հանդես եկել Իսմական հեղափոխության պահապանների կորպուսի Հաթամ ալ-Աբնիյայի շտաբի հրամանատար գեներալ-մայոր Ղոլամ Ալի Ռաշիդը։ Ինչպես փոխանցում է Mehr լրատվական գործակալությունը, իրանցի բարձրաստիճան զինվորականը մասնավորապես ասել է․ «Մենք ակնկալում ենք, որ մեր հարեւան երկրները զերծ կմնան ԱՄՆ եւ Իսրայելի շահերին համահունչ գործողություններից, որոնք միտված են պատերազմ հրահրել ու անկայունություն ստեղծել ռեգիոնում։ Հակառակ դեպքում, պատերազմը Իրանի դեմ թանկ կարժենա ռեգիոնի բոլոր ժողովուրդների համար»։ Գեներալ Ղոլամ Ալի Ռաշիդը հավելել է, որ Թեհրանը չի ողջունում որեւէ պատերազմ ռեգիոնում, քանի որ պատերազմը միայն ու միայն օգուտ կբերի Միացյալ Նահանգներին ու Իսրայելին, սակայն եւ Իրանը մշտապես պատրաստ է դիմագրավելու ցանկացած ագրեսորի։

.