Չինացի աղջիկը Ստենֆորդի համալսարան է ընդունվել 6,5 միլիոն դոլար կաշառքի դիմաց

Չինացի աղջիկը Ստենֆորդի համալսարան է ընդունվել 6,5 միլիոն դոլար կաշառքի դիմաց

Չինացի մի ընտանիք 6,5 միլիոն դոլար է վճարել որպես կաշառք այն բանի համար, որպեսզի իրենց դուստրը ուսում ստանա ԱՄՆ Ստենֆորդի համալսարանում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը, սեփական փակ աղբյուրներին հղում տալով։ Այսպես, կաշառք տալու դեպքը տեղի է ունեցել 2017 թվականին։ Դիմորդուհու ծնողները այդ գումարը փոխանցել են մի խորհրդատվական ընկերության, որը զբաղվում է ԲՈՒՀ-երի դիմոդրների նախապատրաստման աշխատանքներով։ Եվ ահա, որպեսզի հեղինակավոր բուհում չինուհին կարողանար սովորել, նրա ընտանիքից այդքան գումար են պահանջել, իսկ խորհրդատվական ընկերության ղեկավար Վիլյամ Սինգերն էլ կեղծել է փաստաթղթեր, ըստ որոնց աղջիկը փայլուն կերպով տիրապետում է առագաստանավային մարզաձեւին։ Իսկ որպեսզի կեղծիքը չբացահայտվի, միայն համապատասխան մարզաձեւի համալսարանական մարզիչին տվել է կես միլիոն դոլար։