Իրանի հետ կապեր ունեցող երկու հայաստանյան ընկերության հանդեպ ԱՄՆ-ն սանկցիա է կիրառել

Իրանի հետ կապեր ունեցող երկու հայաստանյան ընկերության հանդեպ ԱՄՆ-ն սանկցիա է կիրառել

ԱՄՆ Առեւտրի նախարարությունը իր սեւ ցուցակում է ներառել երկու հայկական ընկերություն՝ ըստ ԱՄՆ Դաշնային ռեեստրի կայքի հրապարակման։ Այդ ընկերություններն են՝ «Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն եւ «Մարկել» ՓԲԸ-ն։

Պատճառն այն է, որ ԵրԿՄԳՀԻ-ն ռէքսպորտացիա է արել ապրանքներ, որոնք առկա են եղել ԱՄՆ Արդյունաբերական անվտանգության բյուրոյի «Կոմերցիոն վերահսկողության ցանկում»՝ առանց համապատասխան լիցենզիաների, իսկ այն անձը, ով հանդիսանում է ԵրԿՄԳՀԻ-ի եւ «Մարկելի» տնօրենը, բիզնես է վարում իրանական կազմակերպությունների հետ, որոնց հանդեպ սանկցիաներ է կիրառել ԱՄՆ-ն։ Սանկցիոն ցանկում ներառվել են նաեւ ռուսական, վրացական, կանադական, չինական, բելգիական, մալայզիական, նիդերլանդական, բրիտանական եւ արաբական ընկերություններ։