Աշխարհում կտրուկ աճել է Covid-19-ով վարակվածների թիվը․ ահազանգ

Աշխարհում կտրուկ աճել է Covid-19-ով վարակվածների թիվը․ ահազանգ

Աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվը հուլիսի 10-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում, նախորդ 28 օրվա համեմատ, աճել է 80%-ով։
Այս մասին ասվում է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հայտարարության մեջ։ 

Մահվան դեպքերը, կազմակերպության տվյալներով, նվազել են 57%-ով, հայտնում է life.ru-ն։
Նշվում է նաև, որ մասնագետները չորս շաբաթվա ընթացքում աշխարհում գրանցել են վարակման 1 492 210 դեպք և 2 560 մահ։ 

Կազմակերպությունը նշել է, որ այս ընթացքում դեպքերի մեծ մասը հայտնաբերվել է Կորեայի Հանրապետությունում՝ 1 278 065, իսկ ամենաշատ մահերը գրանցվել են Բրազիլիայում։ Հուլիսի 10-ից օգոստոսի 6-ն ընկած ժամանակահատվածում այնտեղ մահացել է 500 մարդ։

ԱՀԿ-ն ընդգծել է, որ COVID-19-ը «մնում է մեծ սպառնալիք», չնայած մայիսի 5-ին կազմակերպությունը հայտարարեց արտակարգ դրության ավարտի մասին։