Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Արսեն Հարությունյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Ազատոճային ըմբիշ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, աշխարհի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը քիչ առաջ ավարտեց մրցելույթը ըմբշամարտի Եվրոպայի առաջնության  եզրափակիչում: Հարությունյանը եզրափակիչում մրցում  էր Ալբանիան ներկայացնող Զելիմխան Աբակարովի հետ ու կարողացավ հաղթել նրան 5-2 հաշվով:

Հիշեցնենք, որ Հարությունյանը  61 կգ քաշայինների 1/2 եզրափակիչում 10։0 հաշվով առավելության հասավ Ֆրանսիան ներկայացնող հայազգի ըմբիշ Արման Էլոյանի նկատմամբ:

Ավելի վաղ Արսեն Հարությունյանը 7:0 հաշվով հաղթել էր թուրք Էմրահ Օրմանօղլուին։