ԱՄՆ-ն եւ Բրազիլիան ակտիվացնում են առեւտրային համաձայնագրի բանակցությունները

ԱՄՆ-ն եւ Բրազիլիան ակտիվացնում են առեւտրային համաձայնագրի բանակցությունները

ԱՄՆ եւ Բրազիլիայի նախագահներ Դոնալդ Թրամփն ու Ժաիր Բոլսոնարուն հանձնարարել են իրենց երկրների պատկան գերատեսչություններին ակտիվացնել աշխատանքները առեւտրային համաձայնագրի կնքման ուղղությամբ։ Երկու նախագահներն էլ արձանագրել են այն օգուտները, որոնք կարող են լինել բիզնեսի եւ նոր աշխատատեղերի ստեղծման, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների զարգացման համար երկկողմ առեւտրային համաձայնագրի կնքման դեպքում։

Այս մասին հայտնում է RT-ն, վկայակոչելով Սպիտակ տան մամուլի ծառայության կողմից տարածված հայտարարությունը։ Միաժամանակ նաեւ ԱՄՆ-ն իր աջակցությունն է հայտնել Բրազիլիային՝ Տնտեսական գործակցության եւ զարգացման կազմակերպությանն անդամակցության հարցում։ Երկու նախագահները նաեւ չեն մոռացել աջակցել Վենեսուելայի ինքնահռչակ նախագահ Խուան Գուայդոյին, կոչ անելով «վերականգնել սահմանադրական կարգը» Վենեսուելայում։