Ես ու ընտանիքս հույս ունենք հնարավորինս շուտ քեզ առողջացած տեսնել. Մեսսին՝ Մարադոնային

Ես ու ընտանիքս հույս ունենք հնարավորինս շուտ քեզ առողջացած տեսնել. Մեսսին՝ Մարադոնային

Մարզաշխարհը շարունակում է քննարկել լեգենդար Դիեգո Մարադոնայի վիրահատությունը։ Հիշեցնենք, որ վիրահատության արդյունքում նախկին ֆուտբոլիստի գլխուղեղի տրոմբը հաջողությամբ հեռացվել է։ Ֆուտբոլային աստղերը շարունակում են իրենց աջակցությունը ցուցաբերել Մարադոնային։

Այս անգամ Մարադոնայի վիրահատությանը անդրադարձել է կատալոնական «Բարսելոնայի» և Արգենտինայի հավաքականի առաջատար Լիոնել Մեսսին , ով նաեւ Մարադոնայի հայրենակիցն է։

«Դիեգո, աշխարհի ողջ ուժը քեզ։ Ես ու ընտանիքս հույս ունենք հնարավորինս շուտ քեզ առողջացած տեսնել»,- գրել է Մեսսին ինստագրամի իր էջում։

Նշենք նաեւ, որ «Բարսելոնայի» ավագ Լիոնել Մեսսին երեկ  մասնակցեց Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի՝ Կիևի «Դինամոյի» դեմ խաղին (2-1):

Դա արգենտինացու 150-րդ խաղն էր եվրագավաթային մրցաշարերում․ նա 146 խաղ է անցկացրել ՉԼ-ում ու 4 խաղ՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթում։

150 խաղերում Մեսսին 121 գոլ է խփել ու 44 փոխանցում արել։ Գոլերի քանակով նրան գերազանցում է միայն «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն (133):