«Մամա կյանքս 10 օրով էլ երկարեց».․ իրավիճակը՝ Արցախում

«Մամա կյանքս 10 օրով էլ երկարեց».․ իրավիճակը՝ Արցախում

Արցախը 28 օր է՝ շրջափակված է:

Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը hraparak.am-ի հետ զրույցում նշել էր, որ իրավիճակն արդեն կրիտիկական է.

«Սովորության համաձայն ամեն օր շրջում եմ խանութներով, այսօր տեսածս կրիտիկական էր, խանութներում մնացել է միայն հաց, ալկոհոլային խմիչքներ, հյութեր, տնտեսական ոչ առաջին անհրաժեշտության պարագաներ, պահածոներ ու վերջ: Ծխախոտ գտնելն Արցախում բացառված երևույթ է, կարագ, ձեթ, նպարեղեն ևս չկա: Կա մսամթերք, քանի որ տեղական արտադրանք է»,-ասել  է նա:

Ֆեյսբուքյան օգտատեր  Նարա Կարոևնան էլ իր էջում գրում է․«Այսօր ձմեռ պապի նվերի փոխարեն դեղատներից մեկում գտանք մեզ պետքական դեղերից երկուսը։

Չեք պատկերացնի տղաս, ո՞նց ուրախացավ և ճվաց դեղատնով մեկ, Մամ, մամ, Մամա կյանքս 10 օրով էլ երկարեց։

Բոլոր հերթում սպասող մարդիկ ուրախությունից տղայիս հետ լացում էին։

Շնորհակալ եմ Տեր այս մի լավ օրվա համար էլ»։