Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մոտ 2 հազար նոր դեպք

Իրանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման մոտ 2 հազար նոր դեպք

Իրանում վերջին մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 1 958 նոր դեպք։ Ընդհանուր առմամբ հիվանդացության թիվը կազմել է 112 725 մարդ։ Վերջին մեկ օրում մահացել է հիսուն մարդ։ Ընդհանուր մահացությունների թիվը կազմել է 6 783 մարդ։ Իրանում կորոնավիրուսից ապաքինվել է 89 428 մարդ։

Հիշեցնենք, որ մայիսի 13-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով հիվանդների թիվը կազմում է 4,376,494 մարդ։ Մահացությունների ընդհանուր թիվն աշխարհում կազմում է 294,487 մարդ, ապաքինվածներինը՝ 1,623,090 մարդ։