Գյումրիում կկայանան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ (Oրակարգ)

Գյումրիում կկայանան Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներ (Oրակարգ)

Դեկտեմբերի 7-ին Գյումրի քաղաքում տեղի կունենա Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» խորագիրը կրող միջոցառումների շարք:

ՕՐԱԿԱՐԳ

1

ժ.08:30

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի և ՀՀ կառավարության անդամների, ՌԴ-ից, ԱՄՆ-ից, Բելառուսից և Գերմանիայից հյուրերին փոխադրող շարասյունը կշարժվի դեպի Գյումրի քաղաք։

2

ժ.10:00

Գյումրու Վարդանանց հրապարակում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանին և ՀՀ կառավարության անդամներին կդիմավորեն ՀՀ ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը, ՀՀ Շիրակի մարզպետ Կ. Սարուխանյանը, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Ա. Նահապետյանը և այլ պաշտոնատար անձինք։

3

ժ.10:05

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը և ՀՀ կառավարության անդամները՝ ՀՀ Շիրակի մարզպետ Կ. Սարուխանյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի ուղեկցությամբ, քայլերթով կշարժվեն դեպի Գյումրու քաղաքապետարան։

4

ժ.10:10

ԱԻ նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանի, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հ. Արշակյանի, Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի և «Հայփոստ» ՓԲԸ հավատարմագրային կառավարիչ Խուան Պաբլո Գեչիջյանի կողմից տեղի կունենա Սպիտակի ավերիչ երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված «Սպիտակի երկրաշարժ» թեմայով նամականիշի մարում։

5

ժ.10:25

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում կմեկնարկի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված ՀՀ կառավարության արտագնա նիստը, որի շրջանակներում գործադիրը կընդունի դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը:

6

ժ.10:55

Կառավարության նիստի ավարտ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի գլխավորությամբ ՀՀ կառավարության անդամները բարձրանում են քաղաքապետի աշխատասենյակ։

7

ժ.11:30

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող (Ամենափրկիչ եկեղեցու տարածք)։

8

ժ.11:41

1988-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի նույն ժամին կհնչեն եկեղեցու զանգերը: Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանի կողմից կմատուցվի հոգեհանգստի կարգ։

9

ժ.11։50

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյան հանդես կգա ուղերձով։

10

ժ.12:15

Ելութ կունենա ԱՄՆ Կանզասի նահանգապետ Ջեֆ Քոլյերը:

11

ժ.12:20

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք հարգանքի տուրք կմատուցեն ի հարգանք երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին, ծաղիկներ կխոնարհեն անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

12

ժ.12:30

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանի, ՀՀ կառավարության անդամների, պաշտոնատար այլ անձանց մեքենաների շարասյունը, անցնելով Սպանդարյան փողոցով, Հաղթանակի պողոտայով, Բագրատունյաց պուրակով, Ռուսթավելի փողոցով, կանգ կառնի Ջիվանու փողոցում, որտեղ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը կծանոթանա Գյումրու պատմական միջուկի վերականգնման ուղղությամբ կատարվող և կատարվելիք ծրագրերին։

13

ժ.12:45

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը Շիրակացի փողոցով կշարժվեն դեպի Շառլ Ազնավուրի անունը կրող հրապարակ և հարգանքի տուրք կմատուցեն մեծանուն հայի հիշատակին:

14

ժ.12:55

Գյումրիի Բուլվարային թաղամասի Գործարանային փողոցի թիվ 1 հասցեում գտնվող ցուցադրական վարժանքի իրականացման տարածքում տեղի կունենա «Ուժեղ երկրաշարժերի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների նախապատրաստում և անցկացում» թեմայով ԱԻՆ Փրկարար ծառայության ուժերի ցուցադրական վարժանք:

15

ժ.13:30

Ցուցադրական վարժանքի ավարտ։

16

ժ.13:30

Վարժանքի ավարտից հետո պաշտոնատար անձինք կծանոթանան վարժանքի տարածքում ծավալված վրանային ավանին:

17

ժ.13:50

ՀՀ վարչապետի պաշտոնակատար Ն. Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և մյուս հյուրերը կմասնակցեն նաև թեթև արդյունաբերական ձեռնարկության բացմանը: