Պաշտպանը միջնորդեց արդարացնել Արայիկ Խանդոյանին 

Պաշտպանը միջնորդեց արդարացնել Արայիկ Խանդոյանին 

Վերաքննիչ քրեական դատարանում շարունակվում է «Սասնա ծռերի» 10 անդամի գործով դատական նիստը։

Այսօրվա նիստին մահացած Արայիկ Խանդոյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Արայիկ Պապիկյանն ասաց, որ Խանդոյանի մասով ձևական քննություն է իրականացրել դատարանը։

Նրա խոսքով` դատարանն անցել է մեղադրանքի կողմ, եւ կայացրել է բողոքարկվող դատավճիռը։ Արայիկ Պապիկյանը նշեց, որ ապստամբություն է եղել չարիքի դեմ։

Պաշտպանը միջնորդեց բեկանել առաջին ատյանի դատավճիռը եւ Խանդոյանին առաջադրված մեղադրանքներում արդարացնել, հռչակել նրա անմեղությունը կամ գործն ուղարկել նոր քննության։