Կրեմլի պատի մեջ ամփոփված է լեգենդար Խաչիսարցու աճյունասափորը

Կրեմլի պատի մեջ ամփոփված է լեգենդար Խաչիսարցու աճյունասափորը

Խաչիսար փոքրիկ ու 1987 թվականին հայաթափված լեգենդար գյուղի մասին չէ, որ ուզում եմ հիշեցնել։ Ամբողջ աշխարհն է ճանաչում հերոսներ ծնած այդ փոքրիկ գյուղը։ Խաչիսարը, Չարդախլուն աշխարհին տվել է Խորհրդային միության 2 մարշալ (Հովհաննես Բաղրամյան և Համազասպ Բաբաջանյան ), 12 գեներալ, 7 Խորհրդային միության հերոս, իսկ գյուղի՝ պատերազմ մեկնած յուրաքանչյուր հինգերորդ բնակիչ զբաղեցրել է բարձրաստիճան հրամանատարական պաշտոն։ Դա մեր ժամանակներում բոլորս անգիր գիտեինք, պարզապես հիշեցնում եմ իշխանության եկած ու առ այսօր ձվից դուրս չեկած իշխանական ծիվծիվիկներին։

Հիշեցնել, որ ծիվծիվիկները չմոռանան՝ Խաչիսարի երեք հազար հինգ հարյուր շնչից դուրս է եկել երկու մարշալ, այն ժամանակ տասը միլիոնանոց Ադրբեջանից մի հատ մարշալ է դուրս եկել։ Եվ ամենակարևոր բանը, որ ուզում եմ հիշեցնել, խաչիսարցի Հովհաննես Բաղրամյանի աճյունասափորը ամփոփված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։ Այդ սափորի մոխիրն անգամ եթե տարածվի Արցախ աշխարհի վրա, մոխրի տակից նոր կրակներ են հառնելու․․․ Դա լավ գիտի Ադրբեջանը ու նորօրյա ծիվծիվիկները, դրա համար Արցախ աշխարհը հանձնվեց, հայաթափվեց։