Օրվա կադրը․ Հացի հերթից՝ դեպի տուն

 Օրվա կադրը․ Հացի հերթից՝ դեպի տուն

Լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանը ֆեյսբուքյան իր էջում փոքրիկ դրվագ է պատմել Արցախում հացի հերթից տուն շտապող Սպարտակ անունով արցախցի «խոխայից»։
«Հացի հերթից՝ դեպի տուն։
-Անունդ կասե՞ս
-Սպարտակ
-Ինչ լավ անուն ունես։ Սպարտակ անունով մի շատ ուժեղ մարդ կար։ Մամային, պապային կհարցնես՝ կպատմեն իր մասին։
-Հա, հա, Սպարտակը ես եմ։
Ու մի լավ ծիծաղեցինք միասին»։