Իրավիճակը լարվում է. Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչում, բարիկադներ են տեղադրում

Իրավիճակը լարվում է. Կոսովոյում օդային տագնապի ազդանշաններ են հնչում, բարիկադներ են տեղադրում

Կոսովոյի և Մետոխիայի սերբ բնակչությունը սկսել է բարիկադներ տեղադրել։ Այս մասին կիրակի հայտնել է հանրապետության RTS ազգային հեռուստաալիքը։

եռուստաալիքի տվյալներով՝ մի քանի տասնյակ մարդ փակել է Պրիշտինա-Ռաշկա գլխավոր ճանապարհը։ Կոսովոյի ոստիկանության հատուկ ստորաբաժանումները (ROSU), տեղափոխվել են շրջակա գյուղեր, երբ սկսվել է քաղաքաբնակների հավաքը։

Հաղորդվում է, որ տագնապի ազդանշաններ են հնչել նաև Զուբին-Պոտոկում եւ Կոսովսկա -Միտրովիցայի հյուսիսային հատվածում:

Սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոսովսկա -Միտրովիցայի հյուսիսն ու հարավը միացնող կամրջի ալբանական կողմում հավաքվել է մոտ 200 ալբանացի։

Ավելի վաղ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը ժողովրդին ուղղված ուղերձում ասել էր, որ իրավիճակը Կոսովոյում և Մետոխիայում հնարավորինս բարդացել է սերբերի համար։ Սերբիայի ղեկավարը հայտարարել է Պրիշտինայի պլանների մասին՝ կիրակիից երկուշաբթի կեսգիշերին սերբական փաստաթղթերն արգելելու գործողություն սկսելու մասին: