Իսրայելցի գերիների մեջ կան բարձրաստիճան սպաներ․ ՀԱՄԱՍ

Իսրայելցի գերիների մեջ կան բարձրաստիճան սպաներ․ ՀԱՄԱՍ

ՀԱՄԱՍ-ի նախկին ղեկավար Խալեդ Մեշաալը հայտարարել է, որ իսրայելցի գերիների մեջ կան նաեւ իսրայելական բանակի բարձրաստիճան սպաներ, որոնք ծառայություն են իրականացրել Գազայի ստորաբաժանման մեջ։

ՀԱՄԱՍ-ի՝ սփյուռքյան գրասենյակը ղեկավարած Մեշաալը նաեւ հայտարարել է, որ խմբավորումը կօգտագործի գերիներին, որպես ճնշման լծակ օգտագործելու, որպեսզի ազատ արձակվեն այն վեց հազար պաղեստինցիները, որոնք գտնվում են իսրայելական բանտերում։ Այս մասին հայտնում է AlAraby TV-ն։ Արաբական Al Hadath-ն էլ հայտնում է որ ՀԱՄԱՍ-ի ռազմական թեւի հսկողության տակ կա 200-250 գերի։