Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»․Ալիև

Հայաստանն ի վիճակի չէ արգելափակել «Զանգեզուրի միջանցքը»․Ալիև

«Զանգեզուրի միջանցքն ուղղված չէ որեւէ մեկի դեմ, այն օգուտ կբերի բոլոր շահագրգիռ կողմերին».
Այս մասին նոյեմբերի 25-ին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ «Միջին միջանցքի երկայնքով. աշխարհաքաղաքականություն, անվտանգություն և էկոնոմիկա» խորագրով միջազգային համաժողովում։

«Զանգեզուրի միջանցքի հարցը քննարկել ենք ռուս պաշտոնյաների հետ։ Ես չեմ կարծում, որ Հայաստանն ի վիճակի է արգելափակել այս միջանցքը։ 

Ինչ վերաբերում է Իրանին, ապա կարծում եմ, որ նա էլ դա չի անի՝ հաշվի առնելով տարածաշրջանային հաղորդակցության նախագծերի նկատմամբ իր հետաքրքրությունը։ Որովհետև այդ նախագծերն ուղղված չեն որևէ մեկի դեմ, այլ, ընդհակառակը, միայն ի շահ բոլոր շահագրգիռ կողմերի»,- նշել է նա։